10/12/2022 10:49
Տիտեն հեռացել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
61-ամյա մասնագետը հեռացել է պաշտոնից ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Խորվաթիայից կրած պարտությունից հետո:
«Շրջափուլն ավարտված է և, ինչպես ասել էի մեկ տարի առաջ, ես հեռանում եմ` պահպանելով խոստումս», - ասել է Տիտեն:
Տիտեն Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից: