12/12/2022 20:08
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ
Արցախը Հայաստանի Հանրապետության և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։
Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։
Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: