12/12/2022 12:34
Այն, ինչ հիմա կատարվում է, քաղաքական տկարության արդյունք է. Մետաքսե Հակոբյան
Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
«Որտե՞ղ եք Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորներ՝ ԱՀ իշխանություն Արայիկ Հարությունյան, ՀՀ իշխանություն Նիկոլ Փաշինյան: Այն, ինչ հիմա կատարվում է, քաղաքական տկարության արդյունք է...», - գրել է պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները կրկին փակել են Արցախը Հայաստանին կապող մայրուղին։