12/12/2022 12:48
Պարտություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում, բայց չափից դուրս շատ են ցավեցնում. Նեյմար
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կիսվել է իր հույզերով 2022 թվականի աշխարհի առաջնությունը լքելուց հետո:
«Պարտության մասին մտքերը դեռ ցավեցնում են ինձ: Ցավոք, կամ բարեբախտաբար, ես դեռ չեմ սովորել, թե ինչպես պարտվել։ Պարտություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում, բայց չափից դուրս շատ են ինձ ցավեցնում, և ես դեռ սովոր չեմ դրան»,- «Ինստագրամ»-ում գրել է բրազիլացին:
Նա, սակայն, ընդգծել է՝ պետք է առաջ շարժվել, որովհետև «կյանքը ստիպում է առաջ գնալ»:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բրազիլացիներին աջակցության և ջերմության համար։ Շնորհակալություն, Կատար, ամեն ինչի համար», - գրել է Նեյմարը:
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը պարտվեց Խորվաթիայի ընտրանուն: