13/12/2022 21:00
Ինչի՞ մասին է պատմում ձեռագիրը և ինչի՞ մասին լռում
Վաղուց ի վեր գրաֆոլոգիական հետազոտությունները պարզել են, որ մարդու մասին կարելի է կարծիք կազմել իր իսկ ձեռագրով։ Հոգեբանների կարծիքով, ձեռագիրը կարևոր է և օգտակար էմոցիոնալ առողջության համար։
Ըստ մասնագետների՝ ձեռագիրը ձևավորվում է վաղ մանկությունից․ տարրական դասարաններում երեխան սովորում է գրելու հմտություններ, 13-14 տարեկանում ձեռագիրը ձեռք է բերում անհատական հատկանիշներ, իսկ 18-20 տարեկանում վերջնականապես ձևավորվում է։
Տարրական դպրոցն ազդում է ձեռագրի վրա միայն գրելու հմտությունը մշակելու առումով. այս հմտությունը մեզանում զարգացած և ամրագրված է, բայց ժամանակի ընթացքում երեխան այն հասցնում է ավտոմատիզմի։ Սովորաբար այս պահից ուսուցիչները սկսում են ասել, որ ձեռագիրը աշակերտի ձեռագիրը «վատացել է»: Իրականում ձեռագիը պարզապես դադարում է կարծրատիպային լինելուց և սկսում արտացոլել անհատական բնավորության գծերը: Ձեռագրի վրա ազդում է մարդու էությունը: Միևնույն ժամանակ, անձնական բնութագրերն արտացոլվում են ձեռագրում միայն այն բանից հետո, երբ այս հմտությունը հասնում է ավտոմատիզմի:
18-20 տարեկանից մարդու մոտ ձևավորվում է այսպես կոչված ձեռագրի դինամիկ կարծրատիպ։ Եթե վերլուծենք մինչ այս շրջանն արված ձեռագրերը, ապա տվյալները կբնութագրվեն անհասունությամբ, քանի որ մինչ այդ ձեռագիրը դեռ ամբողջությամբ ձևավորված չէր։
Ձեռագիրը մարդու ներաշխարհի, խառնվածքի և բնավորության, արտաքին միջավայրի և իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի պրոյեկցիան է, որն արտացոլում է նրա զարգացման փուլերը: Ինչպես նշում է գրաֆոլոգ Սերգեյ Սերգեևը, ձեռագիրը կարող է տալ ամբողջական հոգեբանական նկարագրություն և շատ բան ասել խելքի, մոտիվացիայի, մտածողության տեսակի, ինքնագիտակցության և ինքնագնահատականի մասին։ Կարող է նաև բացահայտել վախերի, բարդույթների կամ հոգեկան խանգարումների առկայությունը:
Ձեռագիրը դինամիկ գործընթաց է, որն անմիջականորեն կապված է նյարդային համակարգի և ուղեղի հետ:
Ձեռագիրը հաճախ կապված է մարդու տրամադրությունից, տարիքից և առողջական վիճակից, արտաքին միջավայրից և պայմաններից, որոնցում գրվել է այս կամ այն տեքստը։ Գրագետ վերլուծության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այս բոլոր գործոնները, այդ իսկ պատճառով նպատակահարմար է, որ մասնագետին տրամադրվի տարբեր պարբերականությամբ արված ձեռագրի մի քանի նմուշ։
Ձեռագրի միջոցով հոգեբանության խորքերը թափանցելիս դժվարություններ չեն առաջանում․ մարդը կարիք չունի ժամանակ հատկացնել հոգեվերլուծաբանին բազմակի այցերի, հարցերին պատասխանելու և հարցաթերթիկներ լրացնելու համար, այլ բավական է միայն ստուգման համար բերել A4 ձևաչափի երկու-երեք ձեռագիր թերթիկ։ Սա ինքնաճանաչման ամենապարզ մեթոդներից մեկն է։
Սակայն կան մի շարք հետաքրքիր փաստեր, որոնք ձեռագրի միջոցով դժվար է պարզել, օրինակ՝ տեքստը տղամարդ է գրել, թե՞ կին։ Այնուամենայնիվ, գրաֆոլոգիայում կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արական և իգական ձեռագրի տեսակները: Իգական տիպին բնորոշ է կլորությունը և կամարակապությունը, իսկ արականին՝ անկյունային և աղեղնավոր գրելաձևերը։ Միևնույն ժամանակ, և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարող են ունենալ իրենց սեռին հակառակ ձեռագիր: Սա կարող է վկայել կնոջ բնավորության մեջ արական սկզբունքի գերակայության մասին (ուժ, հաստատակամություն, ռացիոնալություն), իսկ տղամարդու մոտ՝ կանացի (հուզականություն, մարդամոտություն, ինտուիտիվություն):
Ձեռագրով անհնար է որոշել, թե կոնկրետ ինչ մասնագիտության է տիրապետում անձը, սակայն հնարավոր է բացահայտել գործունեության որոշակի բնագավառին բնորոշ անձնական հատկությունները: Օրինակ՝ բաց լինելն ու մարդամոտությունը բնորոշ են հումանիտար մասնագիտությունների տեր մարդկանց, զսպվածությունն ու վերլուծական մտածելակերպը՝ տեխնիկական մասնագիտությունների տեր մարդկանց։ Որպես կանոն, ստեղծագործ մարդկանց բնորոշ է գրելու սահունությունը, իսկ նախաձեռնողներին՝ սուր ձևերի գերակշռությունը։
Գրաֆոլոգիական վերլուծությունը կարող է միայն որոշել մարդու հատկությունները և հակումները ցանկացած գործողությունների նկատմամբ, բայց ոչ բուն գործողությունները:
Ձեռքով գրելը լիովին ակտիվացնում է ուղեղի տարբեր հատվածները. տեքստը ձեռքով գրելիս լավ համակարգված են ձախ և աջ կիսագնդերը։ Ի տարբերություն տեղեկատվության փոխանցման այլ եղանակների, ձեռագիրն է, որը կարող է զարգացնել անհատականություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։