13/12/2022 21:12
Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է վերջապես տեղից շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույս․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչու է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։
Եթե այս քայլով Ադրբեջանը, Թուրքիան, երրորդ երկրները փորձում են Ռուսաստանին ամբողջությամբ հեղինակազրկել, ապա դա խնդրի միայն մի կողմն է, իսկ հայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է։
Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է վերջապես տեղից շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույս»։