13/12/2022 20:38
Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների աշխատանքը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով: