13/12/2022 10:39
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է․ Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում․ ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը` այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: