13/12/2022 17:30
Շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները․ Կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում:
Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:
Շուշիի շրջանի վարչակազմը, Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները՝ այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»,- նշված է հաղորդագրությունում: