13/12/2022 22:12
Վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են․ Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»,- նշված է հաղորդագրությունում: