13/12/2022 16:48
Արցախը մենակ չէ՛, և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։