13/12/2022 20:48
Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է․ Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,- գրել է Խաչատուրյանը։