13/12/2022 21:35
Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին․ Ստանո
Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Twitter-ի իր իր էջում գրել է ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները մարդասիրական լուրջ խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ Մյուս խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով։ ԵՄ-ն կրկին զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ջանքերում»,- նշված է գրառման մեջ։