13/12/2022 15:18
Արցախը կանգնած է ցեղասպանության եզրին. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:
Արցախի նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:
Նա Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից կոչով դիմել է համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։
«Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում», - նշել է Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։