13/12/2022 19:15
Արցախի բնակիչների հիմնարար իրավունքների խախտումների փաստով քննարկվում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:
Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»։