13/12/2022 12:22
Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Արդեն մեկ օր է անցել, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. դա մարդկության դեմ հանցագործություն է։
Չնայած միջազգային հանրության լռությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը», - նշել է Մարուքյանը։