13/12/2022 15:03
Արցախը կտրված է Հայաստանից. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է. Զոհրաբ Մնացականյան
Արցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Արցախի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգ է իրականանում և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է», - նշել է նա։
«Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հիմա նրանք ունե՞ն ակտիվիստներ, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։ Ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին։ Իհարկե, սրանք Ադրբեջանի կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։