13/12/2022 13:57
Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելով պայմանավորված՝ Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդներն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08», - ասված է հաղորդագրության մեջ։