13/12/2022 16:19
Եթե հնարավոր չէ ցամաքային կապն ապահովել, օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումները պարտադիր պետք է կիրառվեն. Արցախի ՄԻՊ
Եթե հնարավոր չէ ցամաքային կապն ապահովել, օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումները պարտադիր պետք է կիրառվեն, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Հատկապես երբ խոսքը վերաբերում է հումանիտար նշանակության հարցերին։ Բայց պետք է նշենք, որ Ադրբեջանը նաև այս հարցի վերաբերյալ է խոչընդոտներ հարուցում՝ սպառնալով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ», - ասաց Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե Լաչինի միջանցքի փակ լինելու դեպքում հնարավո՞ր է, որ օգտվեն օդային ճանապարհից։