14/12/2022 21:12
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել Ադրբեջանին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրությունում: