14/12/2022 10:52
Կասկած չունեի, հիմա ավելի վստահ եմ, որ հաղթելու ենք. Ռուբեն Վարդանյան
Արդեն 48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեզ հետ եմ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Տեսնում եմ, որ ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու, և դա ինձ ոգևորում է։ Ես կասկած չունեի, հիմա ավելի վստահ եմ, որ հաղթելու ենք», - ասաց պետնախարարը։
Նա նշեց, որ որոշել են ամեն օր տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, որպեսզի մարդկանց մոտ խուճապ չլինի, ճիշտ տեղեկատվություն ստանան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։