14/12/2022 14:13
ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը (Տեսանյութ)
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։
ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։
Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՔՊ-ն մերժել է ընդդիմության ներկայացրած նախագիծը։
«Այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին, այլև օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին», - ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց, որ իրավիճակը բավական բարդ է ու Արցախում ստեղծված իրավիճակը միայն հումանիտար աղետի հարց չէ։
«Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին», - ասաց Աբրահամյանը։
Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։