14/12/2022 19:47
Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի առաջնորդի հետ․ Ընդգծվել է Ադրբեջանի ղեկավարության հանցավոր արարքներին իրավական գնահատական տալու կարևորությունը
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի առաջնորդ Ալեքսանդր Բորդովի հետ, տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Վրթանեսը Սրբազանը ընգծել է ռուս համայնքի նշանակալի ներդրումը Արցախի Հանրապետությունում ռուս ուղղափառության վերածննդի, ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների զարգացման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ծխականների միջև կապերի ամրապնդման գործում ռուս համայնքի ներդրմանը։
Հանդիպման հիմնական թեման Լաչինի միջանցքի արգելափակումն էր՝ Ադրբեջանի կողմից 09.11.2020թ. եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը, ինչպես նաև ներկայիս ստեղծված հումանիտար իրավիճակը։
Ընդգծվել է Ադրբեջանի ղեկավարության հանցավոր արարքների իրավական գնահատականի կարևորությունը։
Ալեքսանդր Բորդովն իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ վերջին հարյուր և ավել տարինների ընթացքում Արցախում առաջին Ուղղափառ եկեղեցու կառուցման գործում ներդրած ջանքերի համար, ինչպես նաև ԱՀ-ի ռուսական համայնքի և Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար: