14/12/2022 19:36
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն՝ աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:
Ջրուցակիցները անդրադարձել են նաև հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում։