14/12/2022 18:17
Որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, նաև մեր դաշնակցին լսելի լինի մեր խոսքը, պետք է ցույց տանք, որ մենք ազգ ենք, որ թասիբ ունենք․ Շարմազանով
Այսօրվա հրատապ հավաքի նպատակները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ մենք Եռաբլուրը չենք ուրացել, որ մենք Վազգենի, Մոնթեի, Օսկոլկա Աշոտի, Դուշման Վարդանի ժառտանգներն ենք, որ մենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի, հայկական ու անկախ Արցախի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի դավանած արժեքների կրողներն ու ժառանգներն ենք, Հանրապետության հրապարակում հաջակցություն Արցախի ընթացող հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Որքան էլ սրանք կանգնեն ասեն, որ թուրք լինելուց չեն վիրավորվում, Ալիևից ավելի լավ հիմնավորեն, որ Արցախն «Ադրբեջանինն է», Լաչինի միջանցքի հարցը գցեն ռուսների գրպանը, մենք ասում ենք՝ աշխարհ, Հայաստանում կան մարդիկ, քաղաքական ուժեր, սովորական քաղաքացիներ, որոնք թքած ունեն սրանց վրա ու անգլոսաքսոնական, ՆԱՏՕ-ական ու թուրքական պիղծ արժեքների ջատագովը չեն»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև նշեց՝ 2018 թվականին Փաշինյանին աշխարհաքաղաքական ուժերը բերեցին իշխանության, որ հայ ժողովուրդը հրաժարվի իր պատմական ու ազգային արժեքներից, «կաղապարներից», ինչպես ձևակերպել էր ամերիկացի դիվանագետ Ջոն Բոլթոնը։
«Իսկ այդ պատմական ու ազգային «կաղապարներից» ամենառաջին տեղում հայկական ու անկախ Արցախն է։ Թու՞յլ եք տալու, համաձայնվելու՞ եք, որ սա թույլ տա, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմ։
Որպեսզի աշխարհը մեզ հետ հաշվի նստի, որպեսզի նույնիսկ մեր դաշնակցին լսելի լինի մեր խոսքը, մենք պետք է ցույց տանք, որ մենք ազգ ենք, որ մենք թասիբ ունենք, որ մենք Եռաբլուրի արյունը չենք ուրացել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում