14/12/2022 17:26
Ցույց ենք անում, որովհետև ձե՛ր պատճառով է այս ամենը եղել․ Նարեկ Սամսոնյանը՝ իշխանական խմբակցության պատգամավորներին (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կոչով սկսված հանրահավաքը՝ հաջակցություն Արցախի։
Հանրահավաքի սկզբում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց՝ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակի պատճառով է, որ Հայաստանն ու Արցախն այսօր այս վիճակում են։
«Արդեն 3 օր է՝ Արցախում հումանիտար բլոկադա է։ Մարդիկ, որոնք պետք է զբաղված լինեին այս ամենը թույլ չտալով, եթե եղել էր՝ կանխելով, հարցերը լուծելով, զբաղված են հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։
Նրանք ամեն ինչ արել են, որ այս օրերը մոտենան։
Իրենց բոլոր գործողություններով, անգործությամբ արել են ամեն հնարավորը, որ այսօր այս օրին լինենք և անելու են ավելին, որ ավելի վատ օրում հայտնվենք»,- շեշտեց Նարեկ Սամսոնյանը։
Նա պատասխանեց նաև ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավորների այն հարցադրմանը, թե ինչու՞ է հանրահավաք անցկացվում կառավարության շենքի մոտ, եթե Արցախը շրջափակման մեջ է պահում Ադրբեջանը։
«Այսօր Աժ-ից նրանց ներկայացուցիչները հոխորտում են՝ ինչու՞ եք կառավարության շենքի առաջ ցույց անում, Ադրբեջանն է փակել, ինչո՞ւ եք ցույց անում։
Ցույց ենք անում, որովհետև ձե՛ր պատճառով է այս ամենը եղել․ դու՛ք եք բերել, հասցրել այս վիճակին», - ասաց Նարեկ Սամսոնյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում