14/12/2022 10:28
Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը․ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի։ Նա նաև նշել է, որ դա հետ է գցում խաղաղության գործընթացը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:
Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին», - նշել է նա՝ ընդգծելով, որ անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչությանն այս կերպ վնասելը։