14/12/2022 10:46
Հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտն ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Բայց, ըստ նրա, իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։
«Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար», - նշել է Աբրահամյանը։