14/12/2022 17:58
Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախ չվերադարձած երեխաները հանդիպել են Մալենային
Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախ չվերադարձած աշակերտների մի խումբն այսօր հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերությունում և հանդիպել «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Մալենայի հետ:
Երեխաները Երևան էին եկել՝ դիտելու «Մանկական Եվրատեսիլը» ու Արցախ-Հայաստան մայրուղու փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Մալենայի հետ նրանք կիսվել են «Մանկական Եվրատեսիլի» վերաբերյալ իրենց տպավորություններով, երգել «Քամի-քամի» երգը և ստացել եվրատեսիլյան խորհրդանիշ հոլով նվերներ:
«Յունիսեֆի» ազգային դեսպանը հույս է հայտնել, որ երեխաների հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ միջազգային համարժեք արձագանք կլինի, խնդիրը շուտ կարգավորվի և երեխաները վերադառնան իրենց ծնողների մոտ: