14/12/2022 11:46
Մենք կռվեցինք, բայց ստացանք այդ ծիծաղելի 11 մետրանոցը. Մատեո Կովաչիչ
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/2 եզրափակչի Արգենտինայի հետ խաղում կրած պարտությունը (0:3):
«Ինձ համար դժվար է դա մեկնաբանել։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Եթե մենք լինեինք լավագույն թիմը, կանցնեինք եզրափակիչ, բայց հիմա մենք պայքարելու ենք երրորդ տեղի համար։
Ինձ համար բացարձակապես անհասկանալի էր երկու պահ. նախ՝ մրցավարի որոշումը՝ անկյունային չնշանակել, իսկ հետո՝ 11 մետրանոց մեր դարպասին։ Ես երբեք չեմ մեկնաբանել մրցավարների աշխատանքը, բայց դրանք կարդինալ սխալներ են, որոնք մեզ համար շատ թանկ են նստում։
Մենք գիտեինք, որ արգենտինացիները ագրեսիվ են լինելու, որ նրանք լավն են և ունեն Մեսսի։ Նա ֆենոմենալ էր, նրան իսկապես կարելի է շնորհավորել։ Այդուհանդերձ, մենք կռվեցինք, բայց ստացանք այդ ծիծաղելի 11 մետրանոցը։ Այժմ մենք պետք է հավաքվենք և նոր ուժով պայքարենք երրորդ տեղի համար», - Կովաչիչի խոսքերն է մեջբերել Sportske Novosti-ն։