14/12/2022 12:13
Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը․ Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Կամբոնի հետ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Այդ մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ», - գրել է Ռուբինյանը։