14/12/2022 15:12
Ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուս խաղաղապահներն են փակել Լաչինի միջանցքը. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։
«Մենք պատերազմ չենք ուզում», - ԱԺ արտահերթ նիստում ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ իրենց օրակարգը խաղաղությունն է, իսկ դրա համար համերաշխություն է պետք։
Անդրանիկ Քոչարյանը վստահ է` Լաչինի միջանցքը կբացվի։
«Միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի, տեսել ենք։ Լաչինի միջանցքն անպայման կբացվի, որովհետև ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուսական խաղաղապահ ուժն է փակել միջանցքը, ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է այն նորից բացելու», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։