15/12/2022 16:23
Այն պետությունը, որն ունակ է հրաժարվել իր 120 000 հայրենակիցների պաշտպանությունից, չի կարող վայելել այլ պետությունների հարգանքը և մշտապես ենթարկվելու է նվաստացման ու ստորացման․ Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և ամենակարևոր նախապայման համարել Հայստանի կողմից Արցախի շահերին հետամուտ լինելն ու Արցապի բնակիչների պաշտպանությունը ստանձնելը։
«Այն պետությունը, որն ունակ է հրաժարվել իր 120 000 հայրենակիցների պաշտպանությունից, չի կարող վայելել այլ պետությունների հարգանքը և մշտապես ենթարկվելու է նվաստացման ու ստորացման:
Այն ազգը, որը կարող է հրաժարվել իր 120 000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի և արժանի է ծաղրի ու նվաստացման՝ անկախ բնակության վայրից ու քաղաքացիությունից:
Հ.Գ. Հայաստանից դուրս ապրող հայեր, եթե դուք այսօր չպաշտպանեք ձեր Հայրենիքն ու հայրենակիցներին, վաղը ձեր քաղաքում ամոթից չեք կարողանալու բաց դեմքով շրջել. ձեզ ծաղրելու են ու ստորացնեն:
Ձեր հետ բիզնես չեն անելու, որովետև ձեր գործընկերոջ աչքում դուք անհուսալի ու անվստահելի, գցող ու դավաճան եք երևալու:
Մտածեք ու գլուխներդ հանեք ավազի միջից . . .»,- սոցցանցի իր էջում գրել է Ղազինյանը։