15/12/2022 18:20
Հարգելով պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ
Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներին մասնակցած ու անմահացած հերոսների ընտանիքներին:
Այդ մասին հայտարարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:
Խաղաղություն մեր երկրին»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Համբարձումյանը: