15/12/2022 10:25
«Փաստ». Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով. Ակտիվ են ընդդիմադիր քաղաքական ուժերը
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով: Փոխարենը ակտիվ են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մի կողմից՝ երեկ հանրահավաք էր նախաձեռնվել Հանրապետության հրապարակում, մյուս կողմից՝ առանձին ուժեր դիմումներ են հղում միջազգային կազմակերպություններին:
Ի մասնավորի, երեկ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով»։