15/12/2022 20:25
Ստեփանակերտում հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ վառելանյութ խնայելու համար
Դեկտեմբերի 14-ից սկսած Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ Ստեփանակերտի հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ստեփանակերտ Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Մխիթար Սարգսյանը՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է հանգստյան օրերի ժամանակացույցով։
«Եթե մայրաքաղաքի բնակչությանը մինչ այս սպասարկում էր 24 ավտոբուս, ապա այժմ վառելիքը խնայելու նպատակով արտակարգ ռեժիմով աշխատում է 12-ը: Եթե նախկինում ավտոբուսների մեկնելու հաճախականությունը 4-5 րոպե էր, հիմա կազմում է 8-9 րոպե: Տրանսպորտն աշխատում է շաբաթ-կիրակի օրերի ռեժիմով մինչև ժամը 22:00-ն»,- մանրամասնել է Մխիթար Սարգսյանը։