15/12/2022 09:57
«Հրապարակ». Արցախի գյուղերից որոշներում արդեն առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով ողջ Արցախը և հատկապես Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր գյուղերը, որոնց կապը Ստեփանակերտի հետ դեկտեմբերի 12-ից կտրվել է, այսինքն՝ կրկնակի շրջափակման մեջ են։
Եթե Ստեփանակերտում դեռևս պարենային խնդիր չկա, ապա նշված գյուղերից որոշներում բնակիչներն արդեն երեկ առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր են զգացել։ Մեզ ահազանգել են, որ որոշ խանութներ իսպառ դատարկվել են և երեկվանից փակ են։ Կա նաև ծխախոտի, դեղորայքի, վառելիքի խնդիր»։