15/12/2022 14:30
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը. Վենբին
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Նա մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նա նշել է․«Մենք հույս ունենք, որ համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և քաղաքացիների խաղաղ կյանքին»: