15/12/2022 12:14
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, նշված է Freedom House միջազգային կազմակերպության թվիթերյան էջում։
Freedom House-ը Բաքվին կոչ է անում վերականգնել Արցախի գազամատակարարումը․
«Մենք անհանգստացած ենք հաղորդումներից, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ ընդհատել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։ Վերջապես, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին ու 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ նրանց ազատ տեղաշարժը»: