15/12/2022 12:38
ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից․ Մարուքյան
Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի, հարցը բարձրացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրելով․
«Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի։
Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»: