16/12/2022 12:59
Դատախազը պահանջել է Նարեկ Մալյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման
«Չաուշեսկուի գնդակահարության» ներկայացումը բեմադրելու գործով դատախազը պահանջել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը։
«Մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար: Քիչ առաջ այս պատիժը պահանջեց ինձ համար դատախազը: Աչքիս Չաուշեսկուները լավ նեղվել են», - գրել է նա։