16/12/2022 20:24
Փաշինյանը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: