16/12/2022 18:46
Ծնոտի պերիոստիտ․ Խնդրի կանխարգելումը վաղ փուլում
Ծնոտի պերիոստիտ երևույթը ծնոտի շրջոսկրի բորբոքումն է: Այն առավել հաճախ առաջանում է որպես պարոտիտի բարդություն, երբեմն`ատամների հեռացումից հետո, եթե դրան նախորդել են մրսածությունը, գրիպը, անգինան և այլ վիրուսներ:
Ծնոտի պերիոստիտը սկսվում է հիվանդ ատամի լնդի այտուցով, որն արագորեն ավելանում է և ուղեկցվում մշտական ուժեղ ցավերով. այդ հատվածի շրջոսկրի տակ գոյանում է թարախակույտ: Այնուհետև այտուցվում են այտերը, ենթածնոտային և աչքատակի շրջանները (կախված հիվանդ ատամի տեղադրությունից), ցավը կարող է տարածվել նաև քունքի, ականջի, աչքերիի շրջանում: Երևույթը հաճախ ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, իսկ երբեմն էլ գոյացած թարախակույտից թարախը արագ դուրս է հոսում`լնդի մեջ խոռոչ առաջացնելով:
Վերոնշյալ դեպքերում բորբոքային գործընթացը մեղմանում է, բայց լրիվ չի վերանում և կարող է նորից վերսկսվել: Անբարենպաստ ընթացքի ժամանակ թարախը կարող է տարածվել ծնոտը շրջապատող փափուկ հյուսվածքների վրա` առաջացնելով ֆլեգմոն կամ ախտահարել ծնոտի ոսկրային հյուսվածքը և առաջացնել ոսկրածուծաբորբ:
Ծնոտի պերիոստիտը վաղ փուլում բուժում է ատամնաբույժը, իսկ բարդությունների դեպքում՝ անհրաժեշտ է լինում դիմածնոտային վիրաբույժի միջամտությունը:
Ծնոտի պերիոստիտի կանխարգելումը ենթադրում է ատամների ոսկրափուտի ժամանակին զննում և բուժում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։