16/12/2022 21:50
Բուժիչ խոտաբույսեր, որոնք կօգնեն ազատվել սթրեսից, արթնացնել ուղեղը, թարմացնել դեմքը և պաշտպանել մաշկը
Լավագույն տոնիկ խոտաբույսերից մեկը, որն ունակ է օգնել ձերբազատվել սթրեսից և նյարդային գրգռվածությունից, կիտրոնի հյութն է: Կիտրոնի կծու բույրը արագ ցնցում է ինքնավար նյարդային համակարգը: Այն ավելի լավ է աշխուժացնում, քան սուրճը, և կողմնակի ազդեցություն չի ունենում առողջության վրա։
Հիպոքսիայի (թթվածնի պակասի) դեպքում ևս, խոտաբույսերը կօգնեն հաղթահարել անոթային խնդիրները և բարելավել արյան մատակարարումը ուղեղ։ Այդ խոտաբույսերի թվում են ձիաձետը, մարգագետինը, երեքնուկի ծաղիկները:
Դեմքը արագ թարմացնելու և աչքերի շուրջ գոյացած այտուցը հեռացնելու խնդիրները նույնպես արագ լուծվում են բուժիչ դեղաբույսերի օգնությամբ։ Անանուխը հաճելիորեն սառեցնում և ակտիվացնում է փոքր արյունատար անոթները և հարթեցնում մաշկը։ Առավոտյան և երեկոյան կարելի է օգտագործել անանուխի թուրմից պատրաստված սառցե խորանարդներ և ազատվել անցանկալի անհարթություններից և այտուցներից։
Բուժիչ խոտաբույսերը մաշկի վրա պաշտպանիչ թաղանթ են ստեղծում, որը պաշտպանում է մաշկը քամու և ցրտի ժամանակ։ Իսկ շոգ եղանակին, կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման շոկային դոզանից հետո մաշկը տաք է, բորբոքված, չոր: Այն արագ կարգի բերելու հիանալի միջոց են երիցուկի թուրմով թրջոցները, որոնք հիանալի կերպով թեթևացնում են բորբոքումները: Մի ճաշի գդալ երիցուկի ծաղիկները անհրաժեշտ է ավելացնել մի բաժակ եռացող ջրի մեջ։ Այնուհետև թողնել մի քանի ժամ և ախտահարված մաշկը սրբել փափուկ բամբակյա սկավառակով։
Բացի արտաքին տեսքի վրա ունեցած դրական ազդեցությանը, խոտաբույսերն օգտակար են նաև տարբեր տեսակի միջատներից և նրանց խայթոցներից պաշտպանվելու գործում։ Հակահիստամինների բացակայության դեպքում, խայթոցի տեղում կարելի է կիրառել մաղադանոսի թուրմ, կամ կտրատելով կանաչ տերևաները՝ տեղադրել մաշկի տուժած մակերեսին։ Մաղադանոսը կթեթևացնի քորը և կնվազեցնի բորբոքումը։
Մինչ արհեստական միջոցներին դիմելը, մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել բնական դեղաբույսերի ընձեռած հնարավորությունից՝ բարձրացնելով ինչպես մաշկի, այնպես էլ հոգեկան առողջության որակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։