16/12/2022 14:06
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում ճգնաժամի մասին
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:
Ավանեսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հանս Կլյուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին: «Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին», - գրել է Ավանեսյանը: