16/12/2022 17:40
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ անհնարին է դարձել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղափոխել Արցախ։
Նշենք, որ նախատեսվածի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին, երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի պետք է բերվեր Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:
«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ
Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ:
Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Ս. Հակոբավանքում պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, իսկ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:
Պատարագի սկիզը՝ ժամը 10:30-ին:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակիցը դառնալ սրբազան արարողությանը և միասնական աղոթք բարձրացնել հանուն հայրենիքի և հայ ազգի»,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրությունում։