16/12/2022 15:37
Ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, այլև՝ Հայաստանի, հայկականության. եթե մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք. Արման Թաթոյան (Տեսանյութ)
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը կարծում է, որ Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում է նաև, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։
Նրա խոսքով՝ Լաչինում ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, նաև Հայաստանի դեմ է։
«ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը միակ կազմակերպությունն է, որը նշված է եռակողմ հայտարարության մեջ, մինչև հիմա ոտք չեն դրել Արցախ։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլև՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ն ընդգծեց՝ պետք է համախմբվել, այլ ելք չկա։
Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ անպատժելիությունն է, որ Ադբեջանին դրդում է սանձարձակության։
«Միջազգային կառույցները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն», - ընդգծեց նա։