Մենք անվստահության քվե ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը. «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյան

16/12/2022 23:10

Մենք անվստահության քվե ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը. «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյան


Ավարտին է մոտենում «Փյունիկի» համար հոբելյանական տարին, որը լի էր ակումբի համար պատմական, կարևոր իրադարձություններով ու պահերով: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով 2022 թվականը, ինչպես նաև բարձրաձայնել հայկական ֆուտբոլում առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին:

- Պարոն Սողոմոնյան, ո՞րն էր այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Փյունիկի» համար և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք 2022 թվականը։

- Անցնող տարում մենք նշեցինք ակումբի 30-ամյակը, որը դեռևս ամենահաջողն է մեր պատմության մեջ։ Մենք կարողացանք համառ պայքարում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները՝ տոնելով ևս մեկ հոբելյան՝ Հայաստանի առաջնությունների 30-ամյա պատմության 15-րդ չեմպիոնությունը: Սա, անշուշտ, ամբողջ ակումբի արժանիքն է, որն այս տարի բոլոր բնագավառներում գերազանց արդյունքներ ցույց տվեց, և մեր ակումբը նոր` ավելի բարձր մակարդակի դուրս եկավ։ Մարզչական շտաբն ու հիմնական թիմը կամք ցույց տվեցին` առաջնության գարնանային հատվածում մնալով անպարտելի: Նույն տրամադրվածությամբ ու բնավորությամբ մեր տղաները հանդես եկան եվրագավաթային մրցաշարերում, ինչը թույլ տվեց պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին և նրանց աջակցությամբ հասանք պատմական հաղթանակների, որոնք հավերժ կմնան մեր պատմության մեջ։ Այս տարվա աշնանը մենք ներկայացրինք մեր ակումբի արժեքներն ու փիլիսոփայությունը, որը մտադիր ենք արմատավորել ակումբում առաջիկա տարիներին։

- Այս տարին յուրահատուկ էր նաև երիտասարդական թիմի համար: «Փյունիկի» սաները հնարավորություն ստացան ուժերը փորձել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:

- Այո, իրավացի եք։ Ինձ առանձնահատուկ ուրախացնում են մեր երիտասարդական թիմերը։ Բոլոր տարիքային խմբերում մենք տեսնում ենք առաջընթաց ու աճ։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները մասնակցեցին պատանեկան Չեմպիոնների լիգային և բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ Հայաստանում ֆուտբոլն իսկապես զարգացման մեծ ներուժ ունի։ Բայց դրա համար, նախևառաջ, պետք է որոշ լուրջ խնդիրներ լուծել, որոնց մենք բախվեցինք այս տարի։

- Դուք, հավանաբար, նկատի ունեք «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությունը, որի մասին վերջերս մի ռեպորտաժ էր պատրաստվել հեռուստաընկերություններից մեկի կողմից։

- Այո, այսօր հենց ֆեդերացիայի աշխատանքի մասին եմ ուզում բաց ու փաստարկված խոսել։ Իհարկե, ոչ այն մասին, թե ինչ պնդումներ էին անում Ձեր հիշատակած նյութում, որովհետև այն միակողմանի լուսաբանված ռեպորտաժ էր, և իմ հասցեին ընդամենը զգացմունքային հայտարարություններ էին այնտեղ արված։

Ուզում եմ անկեղծ և մանրամասն խոսել․ մեր ֆուտբոլում ներկայաումս կառավարման կրիտիկական վիճակ է։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի: ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները: Մենք`ովքեր սեփական միջոցները ներդնում ենք մեր երկրում այս մարզաձևի զարգացման համար, որոշում ենք, թե ով է ղեկավարելու ֆեդերացիան, հաստատում ենք կանոնադրությունը և կանոնները նրանց համար, ում վստահում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։

ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են ֆուտբոլի մասսայականացումը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, նոր ներդրողների ներգրավումը, արդար մրցակցային գործընթացի ապահովումը և հավաքականների հետ աշխատանքը: Ֆինանսավորումը հիմնականում իրականացնում են ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն` միջազգային ֆուտբոլի մարմինները։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՖՖ-ն միջազգային ֆեդերացիաներից ստացել է ավելի քան 7,5 մլրդ դրամ, բայց նրանց գործելաոճն ու թափանցիկությունը ծախսերի վերաբերյալ կասկածներ է հարուցում ինձ մոտ:

- Այլ կերպ ասած` հենց Ձեր նման անհատներն իրավունք ունեն ու պետք է գնահատական տան ֆեդերացիայի աշխատանքին: Ինչպիսի՞ն էր գործող ֆեդերացիայի եռամյա աշխատանքը` Գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությանն ընդառաջ:

- Միանշանակ ճիշտ եք: Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում` «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբը, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Իմ կարծիքով դա ոչ միայն անօրինական է և հակասում է հաստատված կանոնակարգին, այլև աբսուրդային է։ Մոտ ժամանակներս այս գործը քննելու է CAS-ը (Միջազգային մարզական արբիտրաժային դատարան-խմբ.): Հույս ունեմ, որ նրանք կչեղարկեն այդ անիմաստ որոշումը և թույլ կտան ակումբին ու ղեկավարությանը վերադառնալ ֆուտբոլ, եթե իհարկե նրանց մոտ դեռ ցանկություն է մնացել ներդրումներ կատարել Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում։

- ՀՖՖ գլխավոր գործառույթներից մեկը մանկապատենական ֆուտբոլի զարգացումն է ու մասսայականացումը: Մեր ակումբը նույնպես մեծ մասնակցություն ունի այս գործընթացում` իր ակադեմիայով: Ի՞նչ դրական տեղաշարժեր ու խնդիրներ եք տեսնում այս ուղղությամբ:

- Ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանրապես մանկապատանեկան ֆուտբոլով չի զբաղվում։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք համատեղ շարժվել այդ ուղղությամբ: ՀՖՖ-ն ամեն տարի ստանում է նպատակային գումարներ, որոնք հատկացվում են խաղադաշտերի կառուցման համար։ Մենք առաջարկում էինք դա անել այն մարզերում, որտեղ շատ երեխաներ կան, բայց ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չկա: Ընդ որում` մենք պատրաստակամություն էինք հայտնել մեզ վրա վերցնել հանդերձարանների կառուցումն ու տվյալ վայրերում մանկապատանեկան դպրոցների մասնաճյուղերի ստեղծումը։ Օրինակ` Դիլիջանում մենք վերականգնեցինք քաղաքային մարզադաշտը, կարգի բերեցինք հանդերձարանները, բայց ՀՖՖ-ն երեք տարվա ընթացքում այդպես էլ չկատարեց երեխաների համար արհեստական դաշտ կառուցելու խոստումը։

Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ այդքան անպատասխանատու վերաբերվում մանկական ֆուտբոլի զարգացման խնդրին և կառուցում դաշտեր այն վայրերում, որտեղ դրա կարիքն առանձնապես չկա, քանի դեռ չայցելեցինք մի քանի այդպիսի դաշտեր։ Այն, ինչ մենք տեսանք տեղում, տվեց մեր բոլոր հարցերի պատասխանները: Դրանք շատ ցածրորակ դաշտեր էին, որոնք կառուցված էին խախտումներով, առանց դրենաժի, բայց դրանց վրա բավական մեծ գումարներ էին ծախսվել: Մենք հասկացանք, որ նրանց չի հետաքրքրում մանկական ֆուտբոլի զարգացումը, նրանց հետաքրքում է միայն ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված  նպատակային փողերի յուրացումը: Նման մի դաշտ կա Բերդավանում ՝ «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղից ոչ հեռու, բայց մեր երեխաները նախընտրում են ավելի շատ խաղալ մերկ հողի վրա, քան այդ դաշտերում, քանի որ դա իսկապես շատ տրավմատիկ է։ Նույնը կարելի է ասել Վայքի դաշտի մասին, որտեղ խաղում են Բարձրագույն խմբի թիմերը։ Նման խաղադաշտերն ավելի շատ վնասում են ֆուտբոլին, քան նպաստում դրա զարգացմանը։

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ նաև Հայաստանի մանկապատանեկան հավաքականներին, մասնավորապես,  նախապատրաստվելու, մարզիչների ընտրության և երեխաների հրավերների հարցին: ՀՖՖ-ում ընտրությունները տեղի է ունենում հիմնականում ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սկզբունքով: Օրինակ` վերջերս մանկապատանեկան հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ նշանակվեց մեկը, ով նոր էր վերադարձել մրցաշարից, որտեղ ավելի մեծ տարիքի երեխաների հետ պարտվել էր բոլոր խաղերը: Բացի դրանից, մենք հաճախ տեսնում ենք, երբ գլխավոր մարզիչը հավաքական է հրավիրում այն երեխաներին, ովքեր քիչ են խաղում իրենց ակումբներում, այդ թվում` մեր ակումբում, բայց քանի որ մտերիմ կապեր ունեն նրանց ծնողների հետ, հենց նրանք են ընդգրկվում, իսկ շատ տաղանդավոր տղաներ մնում են ստվերում:

- Սակայն ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկել մարզումային գործընթացի կատարելագործման ու իսպանական մոդելի ներդրման հարցով` հրավիրելով նաև մասնագետների: Ի՞նչ պտուղներ է քաղել հայկական ֆուտբոլը, մասնավորապես մեր ակումբն այս ծրագրից:

- Մենք մի քանի անգամ ներկա ենք եղել այդ մարզիչների կողմից անցկացվող դասընթացներին և հասկացել ենք, որ նրանք չեն կարող որևէ օգտակար բան տալ հայկական ֆուտբոլին և դա այն դեպքում, երբ ծրագրի վրա հարյուր հազարավոր եվրոներ են ծախսվել:

Հիշում եմ, երբ մեր երիտասարդական թիմը Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն անցկացնում էր Երևանում, մենք վստահ էինք, որ ՀՖՖ-ն կաջակցի մանկապատանեկան ֆուտբոլի համար այս եզակի իրադարձությունը կազմակերպելու գործում։ Կարծում էինք մեզ կհաջողվի այդ խաղին հրավիրել տարբեր ակադեմիաների երեխաների, որպեսզի նրանց մոտիվացնենք այն փաստով, որ իրենք էլ մոտ ապագայում կարող են հանդես գալ նման մրցաշարում: Ցավոք, ՀՖՖ ղեկավարությունը հրաժարվեց օգնության ձեռք մեկնել և Ավանի մարզադաշտի վարձակալության համար պահանջեց վճարել 5 միլիոն դրամ, արդյունքում, մենք ստիպված էինք խաղալ Շենգավիթում՝ արհեստական դաշտում։ Հայաստանում մարզադաշտերի վարձակալության գներն ընդհանրապես առանձին թեմա են, պարոն Մելիքբեկյանը ցինիկաբար, ավելի քան երեք անգամ բարձրացրել է մարզադաշտերի և մարզադաշտերի վարձակալության գինը՝ փոխարենը ոչինչ չտալով և դրանով շատ է բարդացրել ակումբների կյանքը։ Ես կարող եմ բերել ֆեդերացիայի ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, բայց պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նման մոտեցմամբ մենք վտանգում ենք և խաչ ենք քաշում Հայաստանում մանկական ֆուտբոլի զարգացման վրա:

- Մրցավարությունը մշտապես սուր քննարկումների առիթ է տվել Հայաստանում: Հաջորդ տարվանից, կարծես, ներդրվելու է VAR համակարգը: Արդյո՞ք իրատեսական է այդպես վերացնել բոլոր թերություններն այդ մասով:

- Այս մրցաշրջանում մեր գլխավոր մարզիչը շատ է խոսել մրցավարության մասին։ Կարող ենք միայն փաստել, որ մրցավարների մեծ մասը Հայաստանում շատ վատ են աշխատում։ Նոր մրցաշրջանում մեծ թվով սխալներն արդեն հանգեցրել են մրցաշարային աղյուսակում տեղերի անարդար բաշխմանը։ Այս սխալները դիտավորյալ բնույթ են կրում, թե ոչ, ես չեմ կարող պնդել, քանի որ ապացույցներ չկան, բայց դժվար չէ նկատել, թե ինչպես է մրցավարը փոխում խախտումների արձանագրման մոտեցումները` կախված լուսատախտակի վրայի հաշիվներից, առանց հիմնավորման անարդար կարմիր քարտ է տալիս դաշտի կենտրոնում, սուլում է բոլոր մանր խախտումների ժամանակ՝ փորձելով պահպանել հաշիվը: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ սպասում ենք VAR համակարգի մուտքին Հայաստան:

- Պարոն Սողոմոնյան, մեկ այլ կարևոր նախագիծ է Բանակային կենտրոնական սպորտային ակումբի ստեղծումը, որն արդեն գործում է երեք տարի, իսկ այս տարվանից նեդրվեց ԲԿՄԱ-2-ը, որը նույնպես շատ սպասված նորություն էր: Սակայն այստեղ էլ կարծիքները, կարծես, հակասական են:

- Այս գաղափարը պահանջում Էր կատարելագործում, բայց շատ չլուծված հարցեր մնացին, որոնք շտկումներ էին պահանջում: Ցավոք, ՀՖՖ գործող ղեկավարների հետ այս թեմայով երկխոսությունն ամբողջությամբ դադարել է։ Օրինակ, արդեն ակնհայտ է, որ հավաքելով բոլոր երիտասարդներին մեկ թիմում, զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Դա երևում է երեք տարվա խաղերի արդյունքում: Չնայած ԲԿՄԱ-ում հավաքված են 18 և 19 տարեկան Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, բայց ակնհայտ է, որ զարգացման համար երիտասարդ խաղացողը պետք է շփվի ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ առաջնության խաղերում: Ես առաջարկում եմ այդ խաղացողներին վերադարձնել ակումբներ, որտեղ նրանք կխաղան ու կմարզվեն, իսկ մնացած ժամանակը կանցկացնեն բանակում։ Դա ավելի արդյունավետ և պակաս ծախսատար կլինի ակումբների համար։ Այսօրվա դրությամբ, ի դեպ, բոլոր ակումբներն իրենց յուրաքանչյուր խաղացողի համար ամսական վճարում են 600 դոլար: Բացի «Ուրարտուից», քանի որ այդ ակումբի սեփականատերը հրաժարվել է վճարել, չնայած այն հանգամանքին, որ մինչև վերջերս նրանց ֆուտբոլիստները մեծամասնություն էին կազմում ԲԿՄԱ-ում:

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-2-ին, սկզբում մենք ուրախացանք, որ ավելի շատ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կարող են օգուտ բերել հայկական ֆուտբոլին։ Բայց այստեղ էլ մեզ մեծ հիասթափություն էր սպասվում. նախ ՝ ԲԿՄԱ-1 սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, և ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց` իրենց ծանոթների և  ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն և’ ֆուտբոլի, և’ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա` Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։

Խոսքս հիմնավորելու համար, ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային։ Նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը՝ բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ և ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում և իր տարիքային հավաքականում։ Նա նաև սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։ Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ և ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ և անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի և նույնիսկ նրանից երիտասարդ բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները  հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի և կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում և ԲԿՄԱ-2-ում: Նրա հայրն այժմ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավար կազմից է և կատարում է այն ամենը, ինչ խնդրում է պարոն Մելիքբեկյանը։ Մենք ևս մեկ անգամ ստուգել ենք այդ խաղացողի վիճակագրությունը, պարզվում է, որ նա ոչ մի խաղ չի անցկացրել հավաքականի կազմում և ԲԿՄԱ-2-ում գրեթե չի խաղում, ինչպես ինձ ասաց Ավանի ակադեմիայում աշխատող մի մարզիչ` «նա սպասում է, թե երբ կավարտվի ծառայության ժամկետը, որպեսզի ավարտի կարիերան»: Ցավոք, նման դեպքերը եզակի չեն։ Նման մարդկանց պատճառով, իսկապես տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ այժմ ծառայում են բանակում, քանի որ նրանք բարձրաստիճան պաշտոնյա ծնողներ չունեն և նրանց տեղն արդեն զբաղված է:

Այս դեպքից տարակուսած՝ ես հատուկ ներկա գտնվեցի «Փյունիկ Ակադեմիա» -ԲԿՄԱ-2 խաղին և իսկապես հիասթափված էի ԲԿՄԱ-2-ի խաղամակարդակից, որում խաղում են նաև մեր սաները։ Չնայած նրան, որ «Փյունիկում» խաղում են 16 և 17 տարեկան տղաներ, իսկ ԲԿՄԱ-2-ում, ըստ էության, պետք է հավաքվեն 18 և 19 տարեկան լավագույն ֆուտբոլիստներն ամբողջ Հայաստանից, ԲԿՄԱ-2-ը պարտվեց այդ խաղում, ինչն ինձ մոտ կասկած չթողեց: Իմ կարծիքով` ԲԿՄԱ-ում հավաքագրումն իրականացվում է ոչ մարզական սկզբունքով։

- Ֆուտբոլային հանրությունը նաև շարունակում է սպասել ՀՖՖ որոշմանը` ՀՊԼ «Ուրարտու»-«Նոա» հանդիպմանը պահեստայինների նստարանին որակազրկված մարզչի ներկայության հետ կապված: Այս մասով ի՞նչ կասեք։

- Պահեստայինների նստարանին որակազրկված մարզիչ տեսնելը նույնն է, ինչ խաղադաշտում որակազրկված խաղացող տեսնելը։ Ըստ կանոնակարգի` գրանցվում է տեխնիկական պարտություն, բայց քանի որ պարոն Մելիքբեկյանը նախագահի թեկնածու էր առաջադրվել հենց «Ուրարտուի» կողմից, և հաջորդ տարի սպասվում են հերթական ընտրությունները, բոլորը հասկանում են, որ ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Ուրարտու ՖԱ»-ն խուսափի պատժից։ Չնայած լրագրողների բազմաթիվ հարցումներին՝ ՀՖՖ-ն մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը։ Մեզ հաջողվել է պարզել, որ կարգապահական կոմիտեն իսկապես զրկել է «Ուրարտուին» երեք միավորից և տեխնիկական պարտություն գրանցել, ինչպես գրված է կանոնակարգում, բայց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բողոքարկումից հետո բողոքարկման կոմիտեն, որի վրա մեծ ազդեցություն ունի պարոն Մելիքբեկյանը, չեղարկել է այդ որոշումը։ Այս ամենը խնամքով թաքցվում է ֆուտբոլային հանրությունից` ժամկետների առավելագույն ձգձգմամբ։ Մեր կարծիքով, սա ցույց է տալիս, որ հայկական ֆուտբոլում ֆեդերացիայի ղեկավարի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան սահմանված օրենքները։ Նման որոշմամբ, մեր կարծիքով, խարխլվում են սպորտային մրցումների բոլոր հիմքերը, որոնցից տուժելու են բոլորը` առանց բացառության, այդ թվում` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

- Պարոն Սողոմոնյան, նման իրողությունները միանշանակ հիասթափության լուրջ պատճառ կարող են դառնալ: Արդյո՞ք այս ամենը կարող է ստիպել Ձեզ դադարեցնել ներդրումները հայկական ֆուտբոլում:

- Եթե անկեղծ` հաճախ եմ մտածում այդ մասին ու շատ լավ եմ հասկանում հայկական ֆուտբոլից հեռացած ակումբների սեփականատերերի զգացողությունները, չէ որ այդ ներդրումներն անվերադարձ են, և մեզ ոչ ոք չի ստիպում դա անել, այդ քայլին մեզ մղում է մեր սերը Հայաստանի և սպորտի հանդեպ։ ՀՖՖ ղեկավարության նման վերաբերմունքից հետո, այս տարի, ես արդեն ժամանակավորապես դադարեցրել եմ մարզերում մասնաճյուղերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը, քանի որ մանկական ֆուտբոլը հնարավոր չէ միայնակ զարգացնել, ուժեղ մրցակիցներ են պետք, խաղադաշտերն ու հանդերձարանները խիստ պակասում են: Մեր ուժեղ տղաներին, ովքեր հավաքականի կորիզն են իրենց տարիքային խմբերում, ներառում են թույլ խմբերի մեջ, որտեղ նրանք հաղթում են խոշոր հաշիվներով և կորցնում զարգանալու ամբողջ մոտիվացիան։ Երբ այդ ղեկավարները վերջապես հեռանան հայկական ֆուտբոլից, ես անպայման կվերսկսեմ մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը։

- Բայց չէ՞ որ երեք տարի առաջ ՀՖՖ անդամներն իրենք են ընտրել Արմեն Մելիքբեկյանին որպես ՀՖՖ նախագահ:

- Ես կցանկանայի հիշեցնել, թե ինչպես են անցկացվել 2019 թվականի ընտրությունները և կարևոր խոստովանություն անել այս թեմայով. 2019 թվականի նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամներն անվստահություն հայտնեցին ղեկավարությանը և մեկ ամիս անց հայտարարեցին նոր արտահերթ ընտրությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Մելիքբեկյանն այդ ժամանակ ՀՖՖ գլխավոր տնօրենն էր և այն մարդկանցից էր, ով իրավիճակը հասցրել էր անվստահության, հենց նրա թեկնածությունն առաջադրվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում: «Փյունիկ ՖԱ»-ն առաջարկել էր կառավարման մեծ փորձ ունեցող իր թեկնածուին, որին հեռացրին ընտրություններից մի քանի օր առաջ՝ ձևական և չհիմնավորված  պատճառաբանություններով։ Հաշվի առնելով բոլոր պահանջները, մեր առաջադրած թեկնածուն ավելի շատ շանսեր ուներ ընտրվելու, քան պարոն Մելիքբեկյանը, բայց, այնուամենայնիվ, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, պարոն Նիկողոսյանն ու պարոն Մելիքբեկյանը չեղյալ հայտարարեցին մեր թեկնածուի մանդատը։

Ընտրություններից առաջ որոշում կայացվեց ձայնի իրավունքից զրկել 8 կազմակերպությունների, որոնք աջակցում էին երկրորդ թեկնածուին՝ Թովմաս Գրիգորյանին։ Այդ որոշումը պետք է պաշտպաներ ֆեդերացիայի անդամների երկու երրորդը։ Այդ որոշման համար բավարար ձայներ չեն եղել, և այն ժամանակ կազմակերպիչները գնացել են կեղծիքի և այդ հարցով ձեռնպահ քվեարկողների ձայները համարել են «կողմ», թեև բոլորի համար ակնհայտ էր, որ դա այդպես չէ։ Մարինա Թաշչյանը վրդովվել էր այդ ակնհայտ խաբեությունից։ Նա միակ մարդն էր, ով փորձում էր այդ մասին հայտարարել, բայց նրան թույլ չտվեցին` «հեռացնելով» Գործկոմից, որտեղ նա աշխատել էր 20 տարի՝ պատասխանատու լինելով Հայաստանի հավաքականի աշխատանքի համար` հիանալի կատարելով իր աշխատանքը: Արդյունքում, թողնելով լոյալ ձայների մեծամասնությունը, Մելիքբեկյանը ոչ իրավաչափ կերպով ընտրվել է ՀՖՖ նախագահ։

Ես իսկապես ամաչում եմ, որ նոր եմ բարձրաձայնում այդ մասին: Ուզում եմ ներողություն խնդրել հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներից և անձամբ Մարինե Թաշչյանից` այդ խայտառակ ընտրությունների արդյունքների հետ լուռ համաձայնելու համար։ Երեք տարի անց մենք գիտակցում ենք, թե որքան սխալ էինք, երբ լռեցինք այդ պահին։ Պարզապես մենք այդ պահին չէինք ցանկանում ավելի վնասել հայկական ֆուտբոլին, բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք սխալվեցինք։ Այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանում ֆուտբոլը կառավարում են ոչ թե մարդիկ, ովքեր իրենց միջոցները, ժամանակը և ռեսուրսները ներդնում են հանուն ֆուտբոլի զարգացման, այլ ոչ կոմպետենտ մարդկանց մի փոքրիկ խումբ, ովքեր մինչ այդ կառավարման ոչ մի փորձ չեն ունեցել և նրանց հետաքրքրում է միայն փողն ու սեփական աթոռները։

- Շատերի համար ՀՖՖ աշխատանքը գնահատելու գլխավոր չափորոշիչը Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն են ու գրանցած արդյունքները:

- Ցավոք, այն, ինչ մենք տեսանք ազգային հավաքականի մոտ, նույնպես լավատեսություն չի ներշնչում։ Պրոֆեսիոնալ մոտեցման բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի հավաքականից հեռացել են թիմի առաջատարները, իսկ վերջին արդյունքները մեծ հիասթափություն են առաջացրել երկրպագուների մոտ։ Այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ ՀՖՖ-ն ազգային հավաքականների խաղերը վերածել է մեծ հավաքույթի, հսկայական գումարներ է ծախսում չարթերների վրա՝ իրենց մտերիմների համար, տնային հանդիպումների ՎԻՊ հրավիրատոմսեր է բաժանում  իրենց ընկերներին՝ մոռանալով նրանց մասին, ովքեր իսկապես աշխատել են հայկական ֆուտբոլի փառքի համար։

Օրինակ, ՀՖՖ 30-ամյակի տոնակատարությանը, որը մեծ շուքով անցկացվեց այս ամռանը, ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը ՝ Մարինա Թաշչյանը, ովքեր հայկական ֆուտբոլի համար անհամեմատ ավելին են արել, քան գործող ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունն ու աշխատակիցները միասին վերցրած։

- Մտավախություն չկա, որ նման հայտարարություններից հետո Մելիքբեկյանի կողմնակիցները կհեռացնեն «Փյունիկի» ներկայացուցչին ՀՖՖ Գործկոմից:

- Ես շատ լավ հասկանում եմ, որ պարոն Մելիքբեկյանը և պարոն Նիկողոսյանը կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցչի ընտրությունը ՀՖՖ Գործկոմի կազմում, ինչպես 2019թ.-ին դա արեցին։ Մեր տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Բայց փառք Աստծո, քվեարկում են ոչ թե նրանք, այլ ֆեդերացիայի անդամները։ Նախորդ անգամ Կիմ Առաքելյանը, ում այժմ «Փյունիկ ՖԱ»-ն առաջադրել է որպես ՀՖՖ Գործկոմի իր թեկնածու, հավաքել է ամենաշատ ձայները, քանի որ բոլորը նրան ճանաչում են որպես շատ փորձառու մենեջերի, ով կարող է շատ օգտակար լինել Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար: Պարոն Առաքելյանը երեք տարվա ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով ու արդյունավետ աշխատանք է կատարել նաև մեր ակումբում: Այս երկու գործոնները էական են ու փոխկապակցված: Եթե արհեստական խոչընդոտներ չլինեն, նա պետք է նորից ընտրվի, ընդ որում՝ ձայների զգալի առավելությամբ:

- Զրույցի սկզբում նշեցիք, որ հայկական ֆուտբոլում մեծ ներուժ եք տեսնում, արդյո՞ք ՀՖՖ ներկայիս ղեկավարությունն ունակ է ռեալիզացնել դա:

- Դա իմ գլխավոր ցավն է, բայց ես տեսնում եմ շատ տաղանդավոր երիտասարդների սերունդ։ Կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ աստղեր դառնալ: Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց:

- Իսկ ի՞նչ կպատմեք երկրպագուներին թիմի կազմը համալրումներով ամրապնդելու ու առաջնության գարնանային հատվածի ծրագրերի մասին:

- Անցյալ տարեվերջին մենք նման իրավիճակ ունեցանք և կարողացանք ապացուցել, որ «Փյունիկ ՖԱ»-ն ուժեղ ակումբ է, որն ունի բնավորություն: Ցանկացած, հատկապես լուրջ խնդիր, մենք ընդունում ենք որպես մարտահրավեր և հնարավորություն՝ դառնալ էլ ավելի ուժեղ: Իհարկե, մենք պետք է համալրենք թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հատկապես հարձակման գիծը: Մեր ծրագրերը նույնն են՝ առաջնության եզրափակիչ հատվածում պայքարել Հայաստանի չեմպիոնության և գավաթի համար։ Հեշտ խնդիր չէ, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին առաջնության վերջնահատվածում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան Այսօր, 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի Այսօր, 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան