17/12/2022 13:16
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի․ Գերմանիայի մարդու իրավունքների հանձնակատար
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, այլապես մեծանում է ԼՂ քաղաքացիական բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների վտանգը, թվիթերյան գրառում է արել Գերմանիայի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամտսբերգը:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները պետք է շտապ ուշադրության արժանանան։