17/12/2022 10:05
Ուրախալի է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի Արցախի հարցը. դա նշանակում է խնդրի միջազգայնացում. Արտակ Բեգլարյան
Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:
Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները», - գրել է նա։